Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր փամփշտաժապավենի լիցքավորման սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ եւ 5.45 մմ տրամաչափի 548 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: