Ադրբեջանի Միլի մեջլիսը ձեռնամուխ է եղել «քաղաքացիության կարգի խախտումների» ցուցակի ընդլայնմանը։

Turan-ը փոխանցում է, որ այժմ քաղաքացիությունից կզրկեն ոչ միայն ԱՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունը միտումնավոր կեղծելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար, այլ նաեւ այլ «մեղքերի» համար:

Առաջարկվում է քաղաքացիությունից զրկել այն ադրբեջանցիներին, ովքեր կամավոր ծառայում են օտար պետությունների պետական մարմիններում, զինված ուժերում կամ այլ զինված խմբավորումներում: Քաղաքացիությունից զրկելու գլխավոր հիմքը համարվելու է «պետության անվտանգությանը լուրջ վնաս հասցնող ԱՀ-ի քաղաքացու վարքը»:

Իրավաբանները նման ձեւակերպումը չեն ընդունում: Ըստ փորձագետների՝ փոփոխությունների ընդունումը կդառնա քաղաքացիության կամայական մեկնաբանության պատճառ եւ արտագաղթի նոր ալիք կառաջացնի: Խորհրդարանի հերթական  նիստը կկայանա մայիսի 30-ին: