Մայիսի 24-ին, ժամը 00.36-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանգներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05ՕՕ617 (վարորդ Հ. Ս. ծնվ.1968թ.) եւ «Սեւանի բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 227ԼԼ01 պետհամարանիշերի (վարորդ Ռ. Ք.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ը եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Գ. Ս.-ը (ծնվ.1974թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սեւանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնները:




























