Ուկրաինայում այսօր՝ մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենում, որոնք նշանակվել են փետրվարի վերջին նախագահի պաշտոնից Վիկտոր Յանուկովիչին հեռացնելուց հետո: Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու: Ընտրատեղամասերը բաց կլինեն առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ 20.00-ն:
Ուկրաինայի նախագահի ընտրություններին առաջին անգամ չի մասնակցում Ռուսաստանի կազմում ընդգրկված Ղրիմը: Միաժամանակ թերակղզում ապրող քաղաքացիները կարող են քվեարկել երկրի այլ շրջաններում:
Ընդհանուր առմամբ՝ առանց Ղրիմի եւ Սեւաստոպոլի, կա 33,7 մլն ընտրող, այդ թվում 3,3 մլն Դոնեցկում եւ 1,8 մլն Լուգանսկում: Այդ երկու շրջաններում քվեարկությունը կարող է ձախողվել՝ զինված հակամարտության պատճառով, որին մասնակցում են մի կողմից Ուկրաինայի ազգային գվարդիան, մյուս կողմից՝ «ինքնապաշտպանության ուժերը»:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հիմնական մրցակիցներն են հայտնի ուկրաինացի գործարար Պյոտր Պորոշենկոն եւ «Բատկիվշչինա» կոալիցիայի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն:
Բացի այդ, այսօր տեղի են ունենում նաեւ Կիեւի քաղաքապետի, Կիեւգրադի պատգամավորների, նաեւ 6 շրջկենտրոնների (Նիկոլաեւ, Օդեսա, Սումախ, Խերսոն, Չերկաս, Չերնովեց) քաղաքապետերի ընտրություններ:





























