Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 10.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցում տեղի է ունեցել թիվ 69 տան արտաքին պատի փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի մայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 08.30-ի սահմաներում փլուզվել է Ա.Հ.-ին պատկանող տան պատշգամբի (24 քմ) արտաքին երկու պատերը (24 քմ), ննջասենյակի միջնապատը (9 քմ) եւ տանիքից մոտ 16 քմ հատված:

Տան մյուս սենյակների պատերին նկատվել են ճաքեր. բնակիչներին (6 անձ, 2-ը՝ անչափահաս) խորհուրդ է տրվել ժամանակավորապես բնակվել այլ կացարանում: