Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝մայիսի 25-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանոցներում ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ռենո» մակնիշի L 6376 համարանիշի ավտո­մեքենան (վարորդ՝ Ա.Հ.):