Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան քննադատել է ուկրաինական Մայդանի առաջնորդներին նախորդ կառավարության հետ համաձայնության գալ չկարողանալու համար: Այդ կերպ նրանք Ռուսաստանին ներխուժման առիթ են տվել, նշել է քաղաքական գործիչը «Ազատություն ռաիդոյին» տված հարցազրույցում, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Նախկին լեհ նախագահի խոսքով՝ Մայդանի ցուցարարները «պայքարի սխալ մեթոդներ էին ընտրել»:

«Նրանք պետք է բանակցությունների վարեին, արտահերթ ընտրություններ պահանջեին, սակայն օրինական իշխանության հետ երկխոսություն չեղավ»,- համարում է Վալենսան:

Դրա հետ մեկտեղ Լեհաստանի ընդդիմադիր մոսկվամետ կոմունիստական վարչակարգի «Հանդուրժողականություն» շարժման նախկին առաջնորդը պնդում է, որ Եվրոպան երբեք չպետք է ճանաչի Ղրիմի անեքսիան եւ Ռուսաստանի միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին:

«Մենք չենք կարող ընդունել այն, թե ինչ արեց Պուտինը կամ շարունակում է անել»,- ասել է նա: