Հայաստանի ԱԻՆ-ում, յսօր՝ մայիսի 25-ին, ժամը 00.39-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդ՝ 50-ամյա Վ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել եւ հոսպիտալացվել Ապարանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: