Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան միջպետական ավտոճանապարհին (Մ-4)՝ Գագարին գյուղի հատվածում, ծառն ընկել է ճանապարհահատվածի վրա՝ երթեւեկությունը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը եւ հեռացրել ճանապարհից (Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կմ):





























