Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 10.47-ից մինչեւ 19.11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 180 կայաններից Լոռու մարզի Մեծ Պառնի, Միխայլովկա, Լեջան, Ագարակ, Օձուն, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Մեդովկա, Արմավիրի մարզի Գետաշեն, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Վանանդ, Նալբանդյան, Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ գյուղերում, Շիրակի մարզի Հացավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Քեփի, Մայիսյան, Կամո, Ազատան, Հացիկ գյուղերում իրականացվել է 29292 կրակոց:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լոռու մարզի Մեծավան, Ամրակից գյուղերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում եւ Նոր Աստղաբերդ, Ներքին Խոտանան, Նորաշենիկ, Գեղանուշ գյուղերում տեղացել է կարկուտ. վերոնշյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:





























