Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի Ա.Մ.-ի վարած 34 ST 931 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Տուժածը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























