Լուգանսկի մարզի հյուսիսում Նովոայդարյան շրջանում հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից երկու աշխարհազորային է ոչնչացվել, 14-ին ձերբակալել են: Այդ մասին «Facebook»-ի իր էջում հաղորդել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Հենց նոր Լուգանսկի հյուսիսում գտնվող Նովոայդարյան շրջանի հակաահաբեկչական գործողության գոտուց զեկուցել են: Ահաբեկիչներն այսպես կոչված ԼԺՀ-ից զենքով գրոհել են 263-րդ ընտրատեղամասի վրա»,- հաղորդել է նա:

«ՀԱԳ ստորաբաժանումները ժամանակին են արձագանքել: Ահաբեկիչներից երկուսը սպանվել են, 14-ը՝ ձերբակալվել, մյուսները փախուստի են դիմել: Մեր կողմից երեք հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել»,- հայտարարել է նախարարը, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

«Առգրաված զենքով, կազակական գլխարկներով, խղճուկ ռուսական բարբառով եւ համապատասխան բառապաշարով հանդերձ անձինք են փաստաթղթերով՝ ատաման, Դոնի կազակության վախմիստր… Ձերբակալվածներին ուղղաթիռներով տեղափոխել են հարեւան շրջաններից մեկը»,- հավելել է Ավակովը:

Ավելի վաղ Ուկրաինայի ընտրական հանձնաժողովի նախագայ Ալեքսանդր Չերնենկոն Twitter-ում գրառել էր, որ Լուգանսկի մարզի Նովոայդարում ուկրանիկան ուժայինների եւ ահաբեկիչների միջեւ մարտեր են ընթանում, այնտեղ ահաբեկիչները 4 ընտրատեղամաս են զավթել: