Ուկրաինայում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունում մայիսի 26-ին 1,48 միլիարդ դոլարի վարկային պայմանագիր կստորագրվի, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
Երեք նոր նախագծերից կազմված փաթեթը Ուկրաինային հատկացվելիք օգնության մի մասն է, որի մասին Համաշխարհային բանկի խումբը հայտարարել էր այս տարվա մարտին: Նախատեսվում է, որ մինչեւ 3,5 միլիարդ դոլարի օգնությունը Ուկրաինան կստանա մինչեւ 2014 թ. վերջը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն փոխանցել է Ուկրաինայի համար մակրոֆինանսական օգնության 100 միլիոն եվրոյի չափով առաջին մասը` ընդհանուր 1,6 միլիարդ եվրոյից:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նշել էր, որ բացի ԱՄՀ-ի 17 միլիարդ դոլարից, Ուկրաինան անմիջապես 1 միլիարդ դոլար կստանա ԱՄՆ-ից, 1,6 միլիարդ եվրո՝ ԵՄ-ից եւ 1,5 միլիարդ եվրո՝ Համաշխարհային բանկից:





























