Մայիսի 25-ին, ժամը 11.00-ին, Ճանապարհային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մայիսի 23-ին, ժամը 19.00-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 24/31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: