Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթեւեկությունը վերսկսելու ժամանակ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղեւորուհին վայր է ընկել երթեւեկելի մաս եւ ստացել վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տրոլեյբուսի վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: