Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական «Բալ Է» ափային հրթիռային համալիրների ձեռքբերմամբ, փոխանցում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ որոշակի պայմանորվածություն դեռ ձեռք չի բերվել: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն հայտ է ուղարկել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն` միայն մեկ «Բալ Է» ձեռք բերելու համար: Ռուսական արտադրության հրթիռային համալիրների օգնությամբ Ադրբեջանը մտադիր է ամրապնդել Կասպից ծովի ափամերձ պաշտպանությունը:
Ըստ «Կոմերսանտի» աղբյուրի` Ադրբեջանին համալիրներ մատակարարելու վերաբերյալ նախնական բանակցություններն արդեն կայացել են, եւ ռազմատեխնիկական համգործակցության նախագահական հանձնաժողովն արդեն որոշել է թույլ տալ Արբեջանին ձեռք բերել «Բալ Է»-ն: Ռուսական իշխանությունները Հայաստանի կողմից բացասական արձագանք չեն սպասում: «Բալ Է»-ն կարող է պաշտպանել ծովային տարածքը, իսկ Հայաստանը Կասպից ծով ելք չունի:
Պայմանագիր ստորագրելու դեպքում Ադրբեջանը կդառնա աշխարհում երրորդ երկիրը, որը տվյալ տեսակի համալիր է օգտագործում: Ներկայումս այդպիսի համալիրներ ունեն ՌԴ-ն եւ Վիետնամը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հարաբերականորեն ակտիվ ռուսական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է գնում: 2010-2012թթ. Ռուսաստանն Ադրբեջանի հետ ռազմամթերքի մատակարարման չորս միլիարդ դոլարի գոծարք էր կնքել:





























