Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին այսօր՝ մայիսի 26-ին, նշանակել են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Հրայր Թովմասյանն այս պաշտոնում փոխարինեց Գուրգեն Դումանյանին, որը մայիսի 15-ին նշանակվել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ Հրայր Թովմասյանն իր նոր աշխատանքի մասին լրագրողներին ասել էր դեռ մայիսի 24-ին՝ ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ, սակայն չէր մանրամասնել, թե ինչպիսի աշխատանք էր լինելու: