Մոսկվայի Կենտրոնական հանրախանութից  մայիսի 26-ի ցերեկը շուրջ հազար մարդու են դուրս բերել՝ սպասվող պայթյունի վերաբերյալ հեռախոսազանգ  ստանալուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ն:

Ըստ իրավապահ մարմինների` անհայտ անձը զանգահարել է «02» եւ հայտնել, որ Պետրովկայի Կենտրոնական հանրախանութում պայթուցիկ է տեղադրված: Ներկայումս շենքը  զննում են կինոլոգները՝ շների հետ: Որոնման համար կիրառվում է նաեւ հատուկ տեխնիկա: Առայժմ պայթուցիկ չի հայտնաբերվել: 

Նշենք, որ մայիսի 25-ին պայթուցիկի մասին լուր ստանալուց հետո մերձմոսկովյան Խիմկիի առեւտրի կենտրոնից հեռացվել էր 11,5 հազար մարդ: 175 հազար քմ մակերեսով տարածքում ռումբի որոնումներին մասնակցում էր 47 մարդ, 15 միավոր տեխնիկա:  Մի քանի ժամ որոնումներից հետո պայթուցիկ այդպես էլ չէր հայտնաբերվել: