Մայիսի 26-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ կատարված հանձնարարականների մասին։
Օրակարգի համաձայն` խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների մասին։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը եւ մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաեւ մարզային ՃԿԿ-ների ստեղծման աշխատանքների մասին։
ԱԻ նախարարին զեկուցվեց ԱԻ նախարարության փողային նվագախմբի հերթական ձեռքբերումների մասին։
Վերջերս նվագախումբը մասնակցել է Երեւանում եւ Ստեփանավանում կայացած Կոմիտասի 145-ամյակին նվիրված փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին եւ պատվավոր պարգեւի արժանացել:





























