Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանում դեսպանատուն բացել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը՝ Մոսկվա) տեղեկատվության բաժնի ղեկավար Կոտարո Օցուկին, նախատեսվում է, որ Երեւանում Ճապոնիան դեսպանատուն կբացի հաջորդ տարվա սկզբին: Նրա խոսքով՝ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Դեսպանատան բացումը լրացուցիչ քայլ կլինի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Նշենք, որ Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը հիմնվել է 2010-ին:



























