Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում այս տարվա սեպտեմբերին տեղի է ունենալու մինչեւ 500 աշակերտի համար նախատեսված հայկական նոր դպրոցի բացումը:

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո առաջին անգամ Ստամբուլի հայերն առաջին անգամ նոր դպրոց են կառուցում: Բաքըրքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը նշել է, թե իրենց դպրոցն արդեն 170 տարվա պատմություն ունի եւ չի համապատասխանում դպրոցի աշակերտների պահանջներին, որի համար էլ հայ համայնքը նախաձեռնել է նոր դպրոցի շինարարություն:

Մեր դպրոցում այս պահին սովորում է 400 աշակերտ: Ուզում ենք, որ նրանց կարողանանք տրամադրել ժամանակակից եւ ավելի լավ կրթություն,-ասել է Մեսութ Օզդեմիրը: 

Նշվում է, որ Ստամբուլի 19 հայկական դպրոցներում, որոնցից 6-ը պատկանում են կաթոլիկ եկեղեցուն, սովորում են 3000 հայ աշակերտներ: