Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ռուս գործընկերների հետ` օրերս ՌԴ Մոսկվա քաղաքի Արմյանսկի նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում հայտնաբերել եւ ձերբակալել են 33-ամյա Մամիկոն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: