Եգիպտոսում, այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ժամանակով 90-.00-ին, սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ եւ վերջին օրը:
Երկրի իշխանությունները մայիսի 27-ը ոչ աշխատանքային են հայտարարել, որպեսզի պետծառայողները հասցնեն մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահի աթոռի համար պայքարում են երկու թեկնածու` պաշտպանության նախկին նախարար Աբդել ֆաթահ աս-Սիսին եւ սոցիալիստ Համդին Սաբահին:
2012 թ. աս-Սիսին արդեն մասնակցել էր նախագահական ընտրություններին, սակայն պարտվել էր:
Եգիպտոսի 80 միլիոն բնակչությունից ընտրելու իրավունք ունի 54 միլիոն մարդ: ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու 16 հազար դատավորներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բազմաթիվ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել` բացվելուց արդեն կես ժամ անց: Միաժամանակ, երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունն իր կողմնակիցներին կոչ է արել բոյկոտել ընտրությունները եւ հնարավորության դեպքում այդ երկու օրերին դուրս չգալ տներից:





























