Մեծ Բրիտանիայում հարյուրավոր ոստիկաններ չեն կարողացել անցնել ֆիթնես-թեստը, որը 2014-ի սեպտեմբերից կդառնա պարտադիր:

Ըստ տվյալների՝ 851 սպա չի կարողացել կատարել առաջադրանքը՝  15 մետրանոց  «մաքոքային վազքը», հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Ամենավատ արդյունքը ցուցաբերել են Սաֆոլքի (7% -ը չի հանձնել), Ուեսթ-Միդլենդսի (5,8%), Վեսթ Մերսիայի/Ուորքշիրի(5,6%) եւ  Գվենտի (5,5%) ոստիկանության աշխատակիցները: Հարյուրտոկոսանոց լավ արդյունք են ցույց տվել Համբերսայդի եւ Նորթումբրիայի ստորաբաժանումները:

Թեստն անցկացվել է Անգլիայի եւ Ուելսի 43 ստորաբաժանումներում: Սքոթլանդ Յարդը, Լանքաշիրը, Գլոսթերը եւ Քամբրիան առայժմ արդյունքները չեն ներկայացրել: