Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 71 շենքի դիմաց, մայիսի 26-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը աղջկան տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: