Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, այսօր՝ մայիսի 27-ին, հանդիպել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանի վարչապետը Դելիում պաշտոնապես ընդունել է Պակիստանի վարչապետին՝ 2008-ին Մումբաի ահաբեկչությունից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունների սրումից հետո:
Նախօրեին Շարիֆը մասնակցել է Մոդիի պաշտոնակալման արարողությանը:
Ազգային ժողովրդավարական դաշինքի եւ «Բհարատիա ջանաթա» կուսակցության առաջնորդ Մոդին իր պաշտոնակալման արարողությանը հրավիրել է հարավային Ասրայի 7 երկրների առաջնորդներին:
Պակիստանի վարչապետին ուղարկված հրավերը բանավեճ է առաջացրել Իսլամաբադում:
Մեկ տարի առաջ գալով իշխանության, Նավազ Շարիֆը խոստացել է բարելավել տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի հետ:
Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարված հարաբերությունները պահպանվում են 1947 թվականից: Հակամարտության հիմնական խնդիրը Քաշմիրի շրջանի պատկանելիության հարցն է:




























