«Գազպրոմի» Saturn հորատման հենակետը, որն ավելի վաղ Նիդեռլանդների նավահանգիստներից մեկում Greenpeace-ի ակտիվիստների կողմից արգելափակման էր ենթարկվել, տեղաշարժի ազատություն ստանալուն պես հանքավայրի ուղղությունն է վերցել: Այս մասին ՌԻԱ-Նովոստի գործակալությանը «Գազպրոմի» ներկայացուցիչներից մեկն է հաղորդել:
Աղբյուրի վկայությամբ, աշխատանքային ժամանակացույցը էական խախտումներ չի կրել:
Հենակետը գրավելու փորձ կատարած ակտիվիսները ներկայումս կայլանքի տակ են գտնվում: Նրանք, տեղաշարժի հնարավորությունից զրկելու համար, ջրասուզակների օգնությամբ շղթայակապ էին արել հենակետը:





























