Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության նիստին Ռուսաստանի հետ երկկողմանի բանակցությունների անցկացման անհնարինության մասին է հայտարարել, տեղեկացնում է ՈւՆՆ-ն:

«Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ բանակցություններին, կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում` ներկայիս պայմաններում առանց ԱՄՆ եւ ԵՄ մասնակցության բանակցությունները անհնարին են», - նշել է նա` հավելելով, որ «բավական է նրանց հետ դեմ-առ-դեմ սեղանի շուրջ նստես` անպայման կխաբեն»:

«Հետո էլ կասեն` նման բան չի եղել», - համոզմունք է հայտնել վարչապետը: