Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մայիսի 27-ին, վաղ առավոտյան, աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետեւել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաեւ զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ:




























