Ադրբեջանի եվրոպական շարժման (ԱԵՇ) նախագահ Ռամին Գաջիլին կանչվել է հարցաքննության:
Երիտասարդ ակտիվիստի ընկերները haqqin.az-ին հայտնել են, որ նա արդեն 4 ժամ դատախազությունում ցուցմունք է տալիս: Նախօրեին Գաջիլին հայտնել էր, որ հավանաբար իրեն հարցաքննության են կանչում Ռաուֆ Միրկադիրովի գործի շրջանակում:
«Երեւի ցանկանում են հարցնել նախանցած տարի Հայաստան կատարած այցիս մասին: Նրանք անգամ արտասահմանյան անձնագիրս են ուզել: Չեմ բացառում, որ ինձ կարող են կալանավորել: Ես ժողովրդական դիվանագիտությունը շարունակելու կողմնակիցն եմ», - ասել է նա:
Հիշեցնենք, Ռաուֆ Միրկադիրովը Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել էր ապրիլի 19-ին: Նրան կասկածում են 2008թ. ապրիլից հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:
Միրկադիրովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ ՔՕ 274 հոդվածով (պետական դավաճանություն), խափանման միջոց է ընտրվել 3 ամսվա կալանքը:





























