Մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 45-ամյա Արմեն Ս.-ն եւ hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր եւ շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզվել են, որ գողությունը կատարել է 24-ամյա Դավիթ Վ.-ն:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























