Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Կոմիսար Պ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 13 պարկուճ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ եւ իտալական արտադրության «C-1863» գրառումով գազային ատրճանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածի առնչությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: