Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին անմեղ է ճանաչվել, նրա կալանքը վերացվել է:

Հիշեցնենք, որ Կեզերաշվիլին մեղադրվում էր անօրինական ալկոհոլի բիզնեսը կոծկելու, մաքսանենգության եւ 12 մլն դոլարի կաշառք ստանալու մեջ:

Քննության տվյալներով՝ իր հանցավոր գործունեությունը պաշտոնյան սկսել է 2007-ին, երբ զբաղեցնում էր ֆինանսական ոստիկանության ղեկավարի պաշտոնը: Այդ ժամանակ Կեզերաշվիլին օգնել է երկու գործարարների ապօրինաբար երկիր մտցնել 20 մլն լիտր էթիլային սպիրտ՝ առանց մաքսատուրք վճարելու: Այնուհետեւ այդ սպիրտն օգտագործվել է կեղծ խմիչքների արտադրության մեջ, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: