2013թ. ՀՀ նախագահի նստավայր է այցելել շուրջ  800 դպրոցական, մայիսի 27-ին ԱԺ-ում 2013թ.  պետական բյուջեի կատարողականի լսումների ժամանակ հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Նախագահի նստավայր այցելության ծրագիրը շարունակվում է, աշակերտները պարբերաբար այցելում են: Անցյալ տարի հյուրընկալվել են մայրաքաղաքի վարժարանների աշակերտները: Այս տարի մենք կընդունենք մարզերի աշակերտներին», - ասել է Սարգսյանը: Նա նշել է, որ աշակերտները, գալով Երեւան, կայցելեն նաեւ քաղաքի թանգարանները: Իսկ հեռավոր մարզերի երեխաների համար կկազմակերպվի գիշերակաց, որպեսզի կարողանան լիարժեք ժամանակ անցկացնել մայրաքաղաքում: