«Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի առաջին սեզոնում ցուցադրված` Լոս Անջելոսում գտնվող Ռոզենհայմի տունը վաճառքի է հանվել` 5 մլն ԱՄՆ դոլարով: 1908թ. կառուցված առանձնատանը սերիալի պիլոտային էպիզոդն է նկարահանվել:
«Ուրվականներով տունը» քաջ ծանոթ է «Դեքստեր», «Գաղտնի նյութեր», «Կրքի անատոմիա» սերիալների, ինչպես նաեւ` «Սարդ-մարդը» ֆիլմի հանդիսատեսին: Այն եռահարկ է, վեց ննջարան ու ապակեպատ ծածկապատշգամբ ունի, առջեւից էլ մայրու անտառի տեսարան է բացվում: Կալվածքի տարածքում բազմաթիվ դեկորատիվ ծառեր կան, հյուրասենյակում` «Տիֆֆանիի» զարդանախշ պատուհաններ, իսկ առաստաղի պատկերներն ընդհանրապես ձեռակերտ են, հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետան»:
«Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալը Հերման ընտանիքի մասին է: Նրանք Լոս-Անջելեսում գտնվող այդ առանձնատուն են տեղափոխվում, որտեղ, ինչպես հետագայում է պարզվում, բազմաթիվ ուրվականներ կան:





























