«Ռոստելեկոմ» ընկերությունը, ջանալով ընդլայնել ինտերնետի կիրառությունը բժշկության մեջ, զարգացնել Երեւան-մարզեր փոխգործակցությունը, ինչպես նաեւ նպաստելով հեռահար բժշկության զարգացմանը, կազմակերպել էր միջոցառում:
Այն կազմակերպվել էր Հայաստան Համահայկական հիմնադրամի հետ համատեղ եւ Երեւանից կապ կհաստատվի Կապան քաղաքի գլխավոր բժիշկի աշխատակազմի հետ:
Այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճից (ք. Երեւան, Ռուբինյանց 29) Ռոստելեկոմի նոր՝ ՎԵԲ կոնֆերանսի համար նախատեսված Տեսազանգ ծառայության շնորհիվ կապ կհաստատվի Կապան քաղաքի գլխավոր բժիշկի հետ, կներկայացվեն գիտաբժշկական գրադարանի առցանց եւ տպագիր ռեսուրսներն ու կքննարկվեն այս գործիքի միջոցով հետագա համագործակցության ձեւերը:
Միջոցառումն անցկացվում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի հետ համատեղ եւ նպատակ ունի զարգացնելու համաշխարային լայն ճանաչում ստացած հեռահար բժշկության (Телемедицина), գաղափարը: Նախագիծը կրելու է շարունակական բնույթ եւ հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես բժիշկները եւ Երեւանից, եւ ՀՀ մարզերից, հնարավորություն կունենան կապ հաստատելու միմյանց հետ, մասնակցելու Գիտաբժշկական գրադարանի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին ու գիտաժողովներին: Ամենակարեւոր ձեռքներումներից կլինի մշտական կապը, փորձի փոխանակումն ու շփումը արտասահմանյան մասնագետների հետ:
Մասնագետների ներգրավման, ինչպես նաեւ հայաստանյան բժիշկներին միավորման մասին կհոգա Հայաստան Համահայկական հիմնադրամը՝ ռեսուրսներ տրամադրելով եւ ակտիվ աջակցելով բժիշկներին:
***
«Վեբ կոնֆերանս տեսազանգ» ծառայության համառոտ նկարագրություն (vcs.rtarmenia.am)
«ՎԵԲ կոնֆերանս տեսազանգ»-ը (Այսուհետ՝ ՎԿԶ) ծառայություն է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել եւ տեխնիկապես ապահովել տեսազանգեր մի քանի օգտատերերի միջեւ համակարգիչների եւ ինտերնետի միջոցով առանց հատուկ ՎԿԶ սարքավորման օգտագործման:
ՎԿԶ սեանսները կազմակերպվում են անմիջապես բրաուզերի միջոցով՝ ծառայության մատուցման Վեբ կայքում՝ vcs.rtarmenia.am: ՎԿԶ սեանսի ապահովման համար օգտագործվում է բրաուզերին ներկառուցված ծրագրային ապահովում:
Համապատասխան ծրագրային ապահովումը տեղակայվում է առաջին իսկ կոնֆերանս տեսազանգի, ինչպես նաեւ ծրագրային ապահովման թարմացման ժամանակ: Համակարգը որոշում է օգտագործողի օպերացիոն համակարգն ու բրաուզերը եւ ավտոմատ կերպով առաջարկում համապատասխան փլագինի տեղակայում: ՎԿԶ-ի յուրաքանչյուր կազմակերպիչ (մեկ մուտքանունով եւ գաղտնաբառով) հնարավորություն ունի վեբ ինտերֆեյսի միջոցով նշանակել կոնֆերանս, որին կարելի է հրավիրել որոշակի քանակությամբ մասնակիցների՝ կախված սակագնային փաթեթից:
Մասնակիցների միացումն անվճար է:
ՎԿԶ ծառայությանը կորպորատիվ հաճախորդերի համար է եւ միանալ կարող է ՀՀ յուրաքանչյուր իրավաբանական անձ:
Ծառայությունը բնութագրող հատկանիշներ են՝
• ՎԿԶ-ի անվտանգության ապահովում՝ բացառելով երրորդ անձանց մուտքի հնարավորությունը փոխանակվող հաղորդագրության պարունակությանը
• ՎԿԶ-ն դինամիկ կերպով հարմարվում է ցանցի պահանջներին
• Միաժամանակ մինչեւ 50 մասնակցի ներգրավում ՎԿԶ-ին
• Միաժամանակ 9 մասնակցի տեսանելիության ապահովում էկրանին
• Փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու հնարավորություն





























