Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր ահաբեկիչների ոչնչացումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման, կառավարության նիստից առաջ:

«Մենք կիրականացնենք այդ գործողությունները, քանի դեռ Ուկրաինայի տարածքում մնացել է գոնե մեկ ահաբեկիչ»,-հայտարարել է Յարեման, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

Նրա խոսքով՝ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը դադարեցվել է ընտրությունների ժամանակ. հիմա այն կվերսկսվել է:
Դոնեցկում այսօր՝ մայիսի 27-ին շարունակվում է Հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտարարել է հակաահաբեկչական գործողության մամուլի քարտուղար Ալեքսեյ Դմիտրաշկովսկին: «Հակաահաբեկչական գործողությունը Դոնեցկում շարունակվելու է, քանի դեռ չեն ոչնչացվել բոլոր ահաբեկիչները, կամ չեն հանձնվել: Նրանց կողմից կորուստների վերաբերյալ հստակ տվյալներ չկան, բայց զոհերի թիվն անցնում է 200-ից: Քննչական խումբը շարունակում է աշխատանքը, եւ հստակ տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան»,-հայտարարել է Դմիտրաշկովսկին: