Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքները պահանջում են վճարել իրենց հասանելիք ապահովագրական գումարները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքի անդամները բողոքի ակցիա են արել Միլլի Մեջլիսի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել 11 հազարական մանաթ՝ համաձայն «Զինծառայողների պարտադիր ապահովագրության մասին» օրենքի: Նրանց խոսքով, զոհվածների ընտանիքները մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները: