Էկվադորում` Կիտոյից ոչ մեծ հեռավորության վրա` Արեւմտյան Անդերում գտնվող Bosque Nublado Santa Lucia արգելոցի տարածքում ստվերային մողեսի նոր տեսակ է հայտնաբերվել: Այն կենդանի համար անսովոր` զմրուխտականաչ գույնի, փայլուն գլուխ ունի:
Սակայն գլխամաշկի գույնը Alopoglossus viridiceps անունը ստացած կենդանու միակ առանձնահատկությունը չէ: Խոսքը նաեւ որովայնի հատվածի նարնջագուն երանգի մասին է, որ հատկապես որձերի մոտ է վառ արտահայտվում:
Բացի այդ, ի տարբերություն մյուս` անտառային գետնածածկույթի մեջ բնակվող ստվերային մողեսների, նորելուկները երկատված լեզու չունեն: Փոխարենը` պարանոցին երկու մեծ թշիկներ են նկատվում, հաղորդում է Vesti.ru-ն:
Alopoglossus viridiceps-ին միայն Անդերի արեւմտյան կողմում կարելի է հանդիպել: Ըստ ամենայնի, նրանց ինքնատիպ էվոլուցիայի պատճառը հենց լեռնաշղթան է: Այն կենդանատեսակին մյուս ներկայացուցիչների հետ խաչասերվելու հնարավորություն չի տվել:
Զմրուխտականաչ գլխով եւ նարնջագույն փորիկով մողեսները բավականին փոքր թվաքանակ են կազմում: Սակայն գիտնականները հույս ունեն, որ նրանց հետագա հետազոտությունները կենդանատեսակը պահպանելու հնարավորություն կընձեռեն:





























