1918թ. մայիսյան հերոսամարտերի մասնակիցների հուշերն ամփոփող գիրքը շուտով վաճառքում կլինի: «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը՝ մասնակիցների հուշերում» վերնագրված գրքում հերոսամարտի մասնակիցների հուշերն են, որոնք մինչեւ այս տպագրվել են միայն ամսագրերում և թերթերում:

Գիրքը լույս է տեսել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի միջոցներով:

«Դեռևս 1980-ականներին  Հայոց ազգագրական թանգարանի աշխատակիցների ջանքերով հավաքվել էին որոշ մասնակիցների հուշեր: Դեռ 1968թ. Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի օրերին հանրապետական մամուլում փոքր հատվածներ տպվեցին այս կամ այն մասնակցի հուշերից: Բայց մինչև օրս չկա ամբողջական՝ գիտականորեն շարադրված պատմություն մայիսյան հերոսամարտերի մասին: Այս գիրքը գալիս է լրացնելու այդ բացը, բայց սա դեռևս էլի լրացման կարիք ունի»,-գրքի շնորհանդեսին ասաց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը: