10 տարի առաջ Հայաստանում ընդդիմությունն ավելի քիչ իրավասություններ ուներ, քանի հիմա: Նման կարծիք մայիսի 27-ին լրագրողներին հայտնել է նախարար, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Տասը տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար լինի: Տասը տարի առաջ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ չէր: Վերջապես, տասը տարի առաջ ընդդիմությունը չէր կարող խորհրդարանական հարթակ հասցնել գոնե մեկ նախաձեռնություն, որը որ մեծամասնությունը չէր հաստատի»,- ընդգծել է Հարությունյանը:

Այն նկատառմանը, թե նման ազատությունը դատարկ ձեւականություն է, եթե ընդդիմության որեւէ նախաձեռնություն մեծամասնության կողմից չի ընդունվում, Հարությունյանը նշել է. «Իսկ դուք ի՞նչ է, ցանկանում էիք ընդդիմության դիկտատուրա մեծասնության նկատմամբ: Չեմ վիճում, հակառակ դեպքում նույնքան վատ է: Որպեսզի նման բան չլինի, բոլոր գաղափարները պետք է ընդունվեն կարծիքների փոխանակման եւ քննարկման եղանակով»,- հայտարարել է Հարությունյանը:

Այս կապակցությամբ նա օրինակ է բերել խորհրդարան այցելած միջազգային խմբերից մեկի հետ կապված դեպք. «Մեր ընդդիմադիր գործընկերները նրանց հայտարարեցին՝ ընդդիմությունը չի ընդունում օրենքի փոփոխությունը, որի մասին մենք խոսում ենք: Օտարերկրացի գործընկերները հարցրեցին, թե ինչու հարցը քննարկման չենք հանել: Ընդդիմությունը պատասխանեց, որ հանել են, սակայն մեր նախաձեռնությունը չի անցել: Նրանց պատախանեցին՝ «Իսկ ի՞նչ էիք ուզում»: Հարցադրումը ճիշտ էր: Այլ հարց է, որ ընդդիմությունն այժմ հնարավորություն ունի հարցը խորհրդարանական ամբիոն բարձրացնել եւ նույն ամբիոնից հայտարարել՝ տեսեք, թե  ինչ սխալ էր մեծամասնությունը: Եվ եթե  հասարակությունը հավատա դրան եւ աջակցի ընդդիմությանը, ավելի լավ նրա համար»,- հավելել է Հարությունյանը: