ԱՊՀ-ի ձեւաչափը սպառել է իրեն: Նման կարծիք մայիսի 27-ին «ԱՊՀ գագաթաժողով. Համագործակցության օրվա արդիական օրակարգ» թեմայով Երեւան-Մոսկվա- Քիշնեւ-Կիեւ-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ներկայացուցիչների ազգային պալատի վարչության փոխնախագահ Ռախիմ Օշակբաեւը: Նման տեսակետ հայտնել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«ԱՊՀ ձեւաչափն այն տեսքով, որով որ գործում է, արդեն սպառել է իրեն: Մենք պետք է նոր ձեւաչափեր որոնենք, դրանք արդեն գտնվել են եւ իրագործվում են: Խոսքը Մաքսային Միության, Եվրասիական միության եւ ՀԱՊԿ-ի մասին է: Ժամանակն է անցնել այդ ձեւաչափերին եը հիշել սխալների մասին, որոնք գործվել են ԱՊՀ շրջանակներում»,- նշել է Հարությունյանը:
Բացի այդ, փորձագետն ուշադրություն է հրավիրել, որ ԱՊՀ շրջանակերներում այդպես էլ չի ձեւավորվել միացյալ տեղեկատվական հարթակ, ինչն էլ փափուկ ուժի կարեւոր տարր է, առանց որի ինտեգրացիոն գործընթացներն անիմաստ են:
Հայ եւ ղազախ փորձագետների հետ չի համաձայնել հեռուստակամուրջի մեկ այլ մասնակից, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը:
«Որքան հնարավոր է, կարող ենք թաղել ԱՊՀ-ն, եւ արդեն բազմիցս ենք թաղել, սակայն ԱՊՀ հարթակը գոյություն ունի եւ շարունակում է գործել: Այսօր հետխորհրդային միջավայրում չկա մի կազմակերպություն, որը կմիավորի 11 երկիր: Մաքսային Միության կազմում 3 պետություն կա, Եվրասիական տնտեսական միությունում՝ 3: Այդ կերպ Ռուսաստանի համար եւ համագործակցության այլ պետությունների համար շատ կարեւոր է, որպեսզի փոխգործակցությունը լինի ոչ միայն քաղաքական եւ տնտեսական, այլ նաեւ հումանիտար բնագավառում»,- ընդգծել է Գուսեւը:
Նշենք, որ մայիսի 30-ին Մինսկում Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ տեղի կունենա:





























