ԵՄ երկրների ղեկավարները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։
Ուկրաինայի իրադրության վերաբերյալ նրանց հայտարարությունից հետեւում է, որ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք նշել ենք, որ ԵՄ հանձնաժողովի եւ Արտաքին քաղաքական ծառայության աշխատանքը առարկայական հնարավոր միջոցների ուղղությամբ շարունակվում է, եւ պայմանավորվել ենք հետագա հնարավոր քայլերի մասին, եթե դա պահանջեն հանգամանքները», — ասված է փաստաթղթում։




























