Ուրուգվայի ափերի մոտ օդանավ է ընկել, հինգ մարդ զոհվել է։ Օդանավում Արգենտինայի 9 քաղաքացի է գտնվել, որոնցից չորսին հաջողվել է փրկել։ Նրանք այժմ բուժօգնություն են ստանում։ Երկու մարդու վիճակը ծանր է, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով El Pais-ը։

Հաղորդվում է, որ վթարից առաջ օդաչուն ազդանշան էր տվել շարժիչներից մեկի անսարքության մասին։ Մանրամասները ճշտվում են։