Մախաչկալայում Կիրովի շրջանային դատարանը Հայաստանի Փարաքար գյուղի 39-ամյա բնակիչ Արթուր Մահաջանյանին դատապարտել է 10,5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում, հայտնում է «Ռուսսկայա պանետան»։
Ըստ գերատեսչության՝ Մահաջանյանը վերջին ժամանակներս Մախաչկալայում էր գրանցված, որտեղ զբաղվում էր թմրանյութերի վաճառքով։ Ոստիկանները հանցագործին բռնել են հանցանքի պահին, երբ վերջինս լուցկու տուփի մեջ թաքցրած 7 գրամ մարիխուանան 2,5 հազար ռուբլով վաճառում էր գնորդի դերում հանդես եկող օպերատիվ աշխատակցին։
Կասկածյալի դեմ քրեական գործը դիտարկվում է ՌԴ ՔՕ միաժամանակ մի քանի հոդվածներով, նշվում է գերատեսչության հաղորդագրությունում։





























