Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու լավ հարթակ կա, մայիսի 27-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
Դավութօղլուն հայտնել է, որ նախարարների հանդիպմանը Հարավային Կովկասի հետ կապված շատ հարցեր են քննարկվել։ «Մեր, ինչպես նաեւ Ռուսաստանի ջանքերն ուղղված են ղարաբաղյան հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորմանը։
Մենք մտադիր ենք հետագայում էլ զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուն, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի հարց լուծմանը, մենք հուսով ենք, որ միասին ջանքեր կգործադրենք այդ հարցերը լուծելու համար: Կարծում ենք, որ այժմ շատ կարեւոր հարթակ է ստեղծվել՝ ղարաբաղյան կարգավորման հարցով առաջընթացի հասնելու համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:





























