Չինաստանի Հայնան նահանգի Յանֆեն քաղաքի մանկապարտեզներից մեկի 109-ից ավելի սաներ հոսպիտալացվել են սննդային թունավորման ախտանիշներով։ Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ըստ ստացված տեղեկությունների՝ մի քանի երեխաներ իրենց վատ են զգացել մայիսի 27-ին՝ ընդմիջմանը սնվելուց հետո: Հիվանդանոց են տեղափոխվել 100-ից ավելի երեխաներ:
Ներկայումս կատարվում է քննություն:





























