Հայ ժողովրդի տոնացույցում երկու խորհդանշական ամիս կա` մայիսը , որը հաղթանակների ամիսն է, և  դեկտեմբերը, որը խորհրդանշում է մեր ազատությունը և անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի եւ Առաջին Հանրապետության տոնին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս պահին մենք գտնվում ենք այնպիսի սրբավայրում, որտեղ տարիներ առաջ ողջ ժողովուրդը հաղթանակ տոնեց, ընդ որում, սա միասնական հաղթանակ է: Հաղթել են մեր մեծերը, երիտասարդները, երեխաները, յուրաքանչյուրը: Այսպիսի օրը բացի հիշողություններից նաև պարտավորացնող է, տարիներ անց մեր սերնդակիցներ հաղթեցին Արցախում»,- ասաց Սեյան Օհանյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am