Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 28-ին այցելել է Սարդարապատի հուշահամալիր, որտեղ մասնակցել է նաեւ պարգեւատրման արարողությանը:

Սերժ Սարգսյանը նաեւ վաստակավորրի կոչումներ է շնորհել մի խումբ անձամց:

ՀՀ ժողովրդական արտիստի՝

Աշոտ Սուրենի Ղազարյանին, դերասան

ՀՀ ժողովրդական նկարչի՝

Դավիթ Նիկոլի Բաբայանին, (Դավիթ Երեւանցի) քանդակագործ

ՀՀ վաստակավոր արտիստի՝

Արուս Վարդանի Աճեմյանին, դաշնակահարուհի

Զարուհի Հայկարամի Բաբայանին, երգչուհի, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոն» ստուդիայի ղեկավար

Նունե Հովհաննեսի Բադալյանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի

Հովակ Դավթի Գալոյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան

Օլգա Արտյոմի Խաչիկյանին, դաշնակահար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային խմբի գլխավոր կոնցերտմայստեր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լուիզա Գագիկի Ղամբարյանին, Երեւանի քաղաքապետարանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի

Ժան Արմենակի Նշանյանին, դերասան, Լոս Անջելեսի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր

Նարինե Վարդգեսի Վարդանյանին, երգչուհի Նառա

ՀՀ վաստակավոր նկարչի՝

Տիգրան Հակոբի Մատուլյանին, գեղանկարիչ

Էդուարդ Զավենի Շախիկյանին, քանդակագործ

Սամվել Գարեգինի Պետրոսյանին, քանդակագործ

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի՝

Աիդա Կոնստանտինի Ավետիսյանին, կոմպոզիտոր, դաշնակահար, Վանաձորի Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի դասախոս

Վահրամ Օհանի Բաբայանին, կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Սամվել Արտաշեսի Գրիգորյանին, (Սամվել Սեւադա) «Սեւադա» նկարչական դպրոցի տնօրեն

Սամվել Հակոբի Երիցյանին, վինագործ-վերականգնող

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի՝

Նելլի Ֆեդորի Ավետիսյանին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վազգեն Ժորժի Ասատրյանին, բաս-կիթառահար, «Երգում է 70-ականների Երեւանը» ջազ-էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Զառա Ֆելիքսի Արամյանին, հեռուստալրագրող

Միհրան Հովակիմի Դեմիրճյանին, ուդահար, Հայաստանի Հանրային ռադիոընկերության Ա. Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի երաժիշտ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լեւոն Անդրանիկի Կարապետյանին, օպերատոր, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի ձայնագրման եւ մոնտաժային արտադրամասի պետ

Ռուբեն Գեորգիի Հովսեփյանին, գրող, արձակագիր

Արթուր Ալեքսանդրի Ղուկասյանին, ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման եւ մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ

Վեներա (Արուսյակ) Շատերի Սահակյանին, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Լուսիկ Ժորժիկի Սամվելյանին, (Լուսիկ Ագուլեցի) գեղանկարչուհի, ազգագրագետ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am