«Hyatt Hotels Corporation»-ը հայտարարել է «Jersan» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին՝ Ջերմուկ քաղաքում «Hyatt Place» հյուրանոցի նախագծի մշակման համար: Այս մասին գրում է «Hospitality Net» կայքը:
Ջերմուկում «Hyatt Place»-ի կառուցումը, որի բացումը նախատեսված է 2015-ին, ազդարարում է Հայաստանում «Hyatt» բրենդի երկրորդ հյուրանոցի ի հայտ գալը (առաջինը վերջերս բացվել է Երեւանում):
Այդ առթիվ «Hyatt»-ի Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ձեռքբերման եւ զարգացման հարցերով փոխնախագահ Փիթեր Նորմանը հայտարարել է. «Մենք ուրախ ենք հայտարարել Հայաստանում երկրորդ «Hyatt Place» հյուրանոցի նախագծի մշակման եւ ողջ տարածաշրջանում «Hyatt» բրենդի ներկայության ընդլայնման մասին: Մենք անհամբերությամբ սպասում ենք Ջերմուկի «Hyatt Place»-ում հյուրեր ընդունելու հնարավորությանը, որտեղ նրանք իրական հյուրընկալություն եւ նպատակաուղղված ծառայություններ կգտնեն»:
«Jersan» ՍՊԸ տնօրեն Սամվել Սարգսյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է աշխատել «Hyatt»-ի հետ, որը շարունակում է ընդլայնել իր բրենդի ներկայությունը Հայաստանում: Հաշվի առնելով «Hyatt» բրենդի հեղինակությունը եւ նոր հյուրանոցի հարամարավետ դիրքը, մենք համարում են, որ Ջերմուկում «Hyatt Place»-ը կգրավի ինչպես գործարար մարդկանց, այնպես էլ՝ զբոսաշրջիկներին:




























